ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԸՆորություններ

19-ամյա բուժակները կարողացել են մարտադաշտից դուրս բերել և առաջին բուժօգնություն ցուցաբերել բազմաթիվ վիրավորների

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական քոլեջի 2020 թվականի շրջանավարտներ Հակոբ Գասպարյանն ու Տիգրան Բաբայանն են։ 19-ամյա տղաները, որպես ենթասպա բուժակներ, հավատարիմ մնալով իրենց երդմանն ու կոչումին, անտեսելով վտանգը, կարողացել են մարտադաշտից դուրս բերել և առաջին բուժօգնություն ցուցաբերել բազմաթիվ վիրավորների:

Հերթական անգամ վիրավոր տեղափոխելիս՝ Տիգրանը ծանր վիրավորվել է հոկտեմբերի 25-ին և տեղափոխվել Երևան, տարել է երկու ծանր վիրահատություն։

Նոյեմբերի 2-ին թշնամու հերթական հարձակումներից մեկի ընթացքում Հակոբը հասնում է վիրավորներին օգնության, հայտնվում ուղիղ կրակի տակ, մարտի բռնվում և ինքը նույնպես վիրավորվում:

Երրորդ օրը Հակոբը Ստեփանակերտի հոսպիտալից հորդորում է հորը (ով նույնպես պատերազմի առաջին իսկ օրվանից առաջնագծում է եղել մինչև վերջին օրը), որ իրեն շուտ հետ բերեն զորքի մոտ՝ Ճարտար, որտեղ իր կարիքն ավելի շատ էր զգացվում:

Հաջորդ օրը նա արդեն ընկերների կողքին էր: Չնայած բազում փորձություններին, Հակոբն առաջնագծում մնաց մինչև պատերազմի վերջին օրը։ Ներկա պահին երկու տղաներն էլ բուժում են ստանում։

Back to top button
Close