Նորություններ

Արտակարգ իրավիճակ «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում․ ժամանել են մեծ թվով ոստիկաններ ու փրկարարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, դեկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։  Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ավան հոգեկան առողջության կենտրոն»-ում ռումբ է դրված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի Ոստիկանության, Ավանի բաժանմունքի օպերատիվ խմբերը։

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Ոստիկաններն ու փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում պարզել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները նաև տաք հետքերով պարզել են, որ ահազանգի հեղինակը Երևանի 47-ամյա բնակիչ է, ով նշված կետրոնում «սուր հոգեշարժական գրգռվածություն» ախտորոշմամբ ստացիոնար բուժման մեջ գտնվող պացիենտներից է։

Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button