Նորություններ

ԱԺ փոխնախագահը հնչեցնում է ադրբեջանական ապատեղեկատվություն. Ռուբինյանը դիմեց ԲՀԿ-ի դատարկ աթոռներին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

«ԱԺ փոխնախագահը այս ամբիոնից հնչեցնում է ադրբեջանցի ինչ-որ օգտատիրոջ ապատեղեկատվություն»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Դիմելով ԲՀԿ-ի դատարկ աթոռներին` նա ասաց. «Ի՞նչ Մեղրի, ժողովուրդ ջան, ինչ-որ մեկը ինչ-որ տեղ խոսե՞լ է Մեղրիի մասին»:

Նա տարակուսեց. «ԱԺ խմբակցությունների մոտ պիտի՞ լինի կոնսենսուս, որ իշխանության ձևավորման միակ լեգիտիմ աղբյուրը ժողովրդի քվեն է: Մենք սա ենք ասում, իսկ դուք ի՞նչ եք ասում, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան»»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

Back to top button