Նորություններ
Մարտունիում, Ասկերանում զենք–զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն․ ԱԻՊԾ

«Օրվա ընթացքում պայթյուններ կլինեն Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում: