Նորություններ

Պեկինից Երևան են տեղափոխվում կորոնավիրուսի ախտորոշիչ 10000 ՊՇՌ թեստ, մեծ քանակի պարագաներ և միջոցներ. ՀՀ ԱԳՆ

Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթով Հայաստան են տեղափոխվում COVID-19-ի համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

«Դեկտեմբերի 26-ին իրականացվեց  Պեկին-Երևան 2-րդ կոմերցիոն չարթերային չվերթը, որով Երևան տեղափոխվեցին  Covid-19 համավարակի դեմ պայքարի համար նախատեսված բժշկական պարագաներ և պաշտպանիչ միջոցներ, ներառյալ 4 ստացիոնար թթվածնային կայան, թթվածնի կոնցենտրատորներ, 100,000 ՊՇՌ թեստ, դիմակներ, պաշտպանիչ արտահագուստ և այլ սարքավորումներ ու պաշտպանիչ միջոցներ` պատվիրված ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:

Թռիչքով տեղափոխվեցին նաև ՀՀ դեսպանության միջոցով ստացված պաշտպանիչ պարագաներ։ Ինքնաթիռը Երևան է ժամանելու դեկտեմբերի 27-ին»,- նշվում է հաղորդագրությունում։

Back to top button
Close