ՆորություններՏնտեսական

Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ. գազի և էլեկտրաէներգիայի ծավալները կմեծանան

Դեկտեմբերի 26-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մի շարք հանդիպումներ է ունեցել: Այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

«Իրան կատարած այցի շրջանակներում փոխնախարար Վարդանյանին ընդունեց ԻԻՀ նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, որին նախորդել էին նախարարի տեղակալ Ամիր Հոսեյն Զամանինիայի հետ աշխատանքային քննարկումները:
Հանդիպումների ընթացքում քննարկվեց գազ/էլեկտրաէներգիա փոխանակման ծրագրի հետ կապված համաձայնագրերում փոփոխություններ կատարելու խնդիրը: Կողմերը համաձայնություն ձեռքբերեցին ծրագրի ժամկետի ավելացման, գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման հարցերի շուրջ, որոնց վավերացման արդյունքում Իրան-Հայաստան գազամուղը կշահագործվի լիարժեք կարողությամբ:
Հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ԻԻՀ էներգետիկայի նախարարությունում: Փոխնախարարներ Հակոբ Վարդանյանը և Հոմայուն Հաերին քննարկեցին 3-րդ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցման ավարտական փուլի կազմակերպական խնդիրները»:

https://www.facebook.com/armembiran/posts/5201930553165365

Back to top button
Close