ՄիջազգայինՆորություններ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 097 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 097 նոր դեպք: Այս մասին հաղորդում է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը: Նրաց հաղորդմամբ, երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 3 208 պացիենտ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 մարդ: Վերջին 24 ժամում կատարվել է 8 394 թեստ, այդ թվում հակագենի արագ 3 993 թեստ և PCR-ի 4 401 թեստ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է կորոնավիրուսի՝ 221 605 դեպք, այստեղից ապաքինվել է 203 547 պացիենտ, մահացել է 2 377 մարդ:

Այս փուլում երկրում վարակման 15 655 ակտիվ դեպք կա, որտեղից հիվանդանոցներում բուժվում է 5 677 մարդ, 1 393 մարդ գտնվում է կլինիկական հյուրանոցներում, 8 585 մարդ բուժվում է տնային պայմաններում: Ծանր է 1 009 պացիենտի վիճակը, այստեղից 441 պացիենտ միացված է արհեստական շնչառության սարքին:

Կարանտինի ռեժիմում այս պահին գտնվում է 420 քաղաքացի, ինքնամեկուսացման մեջ է 35 896 մարդ: Դեկտեմբերի 26-ի տվյալներով, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 784 նոր դեպք, ապաքինվել էր 4 119 պացիենտ:

 

Back to top button
Close