Նորություններ

Պայմանագրային զինծառայողները բողոքում են. աշխատավարձը կես չափով են ստացել. Armlur.am

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին են դիմել Իջեւանի զորամասի պայմանագրային զինծառայողներ, որոնք բողոքում են, որ հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների իրենց աշխատավարձը կես չափով են ստացել, ամսական 250 հազար դրամի փոխարեն՝ 120 հազար դրամ։

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը հաշվարկվում է բազային դրույքաչափին առաջնագծում անցկացրած օրերի հաշվով գումարի հավելումով։

Պայմանագրային զինծառայողները հայտնեցին, որ պատերազմի ժամանակ իրենց որոշակի ժամկետով Արցախի առաջնագիծ են ուղարկել, իսկ Արցախի առաջնագծում ծառայության օրերի համար աշխատավարձի գումարը հաշվարկվում է Հայաստանի առաջնագծում ծառայելու օրվա դրույքաչափի մեկուկես չափով։ Իջեւանի զորամասի զինծառայողները հայտնեցին, որ իրենց զորամասում կան զինծառայողներ, որոնց Արցախի առաջնագիծ չեն ուղարկել, նրանք ծառայել են Տավուշի մարզում, նրանք աշխատավարձը ստացել են սահմանվածի չափով։

 

Back to top button
Close