ՆորություններՔո ձայնը

«Ֆանտաստիկ բան է կատարվել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆանտաստիկ բան է կատարվել. մեկ անձ, մի խումբ կամազուրկների հետ միասին, երկու տարվա ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզից կարողացել է երկիր վերացնել:

Այսօր Հայաստանն իրենից քաղաքական միավոր չի ներկայացնում, մենք ընդամենը տարածք ենք ու ոչ ոք Հայաստանի հետ չի բանակցում, ոչ ոք մեզ հաշվի չի առնում ու եթե խնդիր է առաջանում, Ռուսաստանի հետ է այդ հարցերը պարզում:

Ամեն մի անլվա ազերի կարող է անցնել Հայաստանի սահմանն ու մտնել մարդկանց տները, պահանջել այն ազատել, մարդ գողանալ ու դիմացը, հակառակ կողմից, պետություն ներկայացնող անձ չկա: Սա նվաստացման գագաթնակետն է:

Մենք վերածվել ենք Սոմալիի, ինչը շատերը դեռ չեն ընկալել, իսկ ամենաֆանտաստիկն այն է, որ կա մի զանգված, որ այդ անձին պաշտպանում ու արդարացնում է, վերլուծում է դրա խոսքը: Դա չտեսնված ու չլսված բան է»:

Back to top button
Close