ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Նորապսակներին հաջողվել է կարանտինի պայմաններում իրենց հարսանիքին հրավիրել 10 հազար հյուրի՝ չխախտելով օրենքը

Մալայզիայում ամուսնական զույգին հաջողվել է իրենց հարսանիքին ավելի քան 10 հազար հյուր հրավիրել՝ չխախտելով կորոնավիրուսի պատճառով երկրում ներդրված սահմանափակումների ռեժիմը:

Կարանտինային միջոցառումների պատճառով Մալայզիայում հարսանիքին մասնակցելու իրավունք ունեն ոչ ավելի, քան 20 հյուրեր:

Սակայն փեսան՝ Թենգկու Մուհամմադ Հաֆիզը և նրա հարսնացուն` Օուշեն Ալագիան կարողացել են հանդիսությանը հյուրընկալել իրենց հազարավոր հարազատներին եւ ընկերներին:

Հարկ է նշել, որ Հաֆիզն ազդեցիկ քաղաքական գործչի՝ նախարարների կաբինետի նախկին անդամ Թենգկու Մանսորի որդին է: Հարսն ու փեսան տոնը նշել են երկրի նոր վարչական կենտրոն Պատրաջայում ՝ կառավարության շենքի մոտ:

Հրավիրյալներն իրենց մեքենաներով անցել են զույգի կողքով՝ ողջունելով ձեռքերով եւ շնորհավորելով նորապսակներին: Այսպիսով, հնարավոր է եղել պահպանել անհրաժեշտ պաշտպանիչ միջոցառումները և չխախտել մարդկանց զանգվածային հավաքներն արգելող օրենքը:

Մեքենաների երթը շուրջ երեք ժամ անցել է զույգի կողքով: Բոլոր հյուրերին մեքենայի պատուհաններից անձնակազմը տոնական սեղանից ուտեստներ է մատուցել՝  կոկիկ փաթեթավորված արկղերով:

Back to top button
Close