Նորություններ

Մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևէ զորք չի լինելու. ՀՀ պաշտպանության նախարարի հարցազրուցը «Զինուժ Մեդիա»-ին

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «Զինուժ Մեդիա»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ սյունեցիների մտահոգությունը հասկանալի է, քանի որ գործընթաց է գնում, երբ հայկական և ադրբեջանական սահմանապահ զորքերը դիրքավորվում են։

«Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում և վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը։ Մեր սահմանապահ զորքերի հետևում կանգնած է մեր բանակը, և ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի և ճանապարհի այդ հատվածում որևէ զորք չի լինելու։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին»,- նշել է նախարարը:

Վաղարշակ Հարությունյանի կարծիքով՝ ադրբեջանցի զինծառայողների՝ ՀՀ տարածքում ճանապարհով քայլելու կամ սահմաններին մոտենալու մեջ մտահոգվելու և խուճապի առիթ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Back to top button
Close