Նորություններ

Երևանում թալանել են հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Վարդան Խաչատրյանի տունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ դեկտեմբերի 19-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Օրբելի փողոցի տներից մեկի բնակիչ, 60-ամյա Վարդան Խաչատրյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, իր տան հետնամասի մուտքի դուռը կոտրել են, մտել տուն և այնտեղից գողություն կատարել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ղազարյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատել է նաև ոստիկանության փորձաքրեագետը:

Արդեն տեղում Վ. Խաչատրյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ հյուրասենյակից գողացել են արջի և ձիու բրոնզե արձաններ, 5 հատ արծաթե գդալ, դանակ, պատառաքաղ, մոտ 30 հատ մեխյորե դանակ, պատառաքաղ, գդալ և 3 հատ պղնձե սև վազ:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված տունը պատկանում է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close