Նորություններ

Եռաբլուրում մատուցվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախում նահատակված հերոսների

Ընդդիմության կազմակերպած երթի մասնակիցները Գարեգին Նժդեհի հրապարակից հասան «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Երթը հիշատակի էր՝ ջահերով և մոմերով:

Պանթեոնում երթի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի համար նահատակված զինծառայողների հիշատակը:

Ի հիշատակ մեր հերոսների՝ մատուցվեց հոգեհանգստյան կարգ:

Այնուհետև քաղաքացիները հարգանքի տուրք են մատուցել զոհված տղաների շիրիմներին:

Back to top button