Նորություններ

Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեղադրանքով հետախուզվողի

Դեկտեմբերի 17-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տվյալները, Ավան վարչական շրջանում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել  33-ամյա մի տղամարդու, որը Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կամ վատնում կատարելու մեղադրանքով։ Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button