Նորություններ

Գերեվարված զինծառայողների հարազատները մինչեւ գիշեր Շիրակի մարզպետարանում էին

Գերեվարված զինծառայողների հարազատները մինչեւ գիշեր Շիրակի մարզպետարանում էին։ Նրանք մարզպետ Տիգրան Պետրոսյանից և մարզի ոստիկանապետից պահանջում էին ՊՆ, ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել և տեղեկություն տրամադրել գերեվարված զինծառայողների վերաբերյալ։

Իրավիճակը բավական լարված էր, շատերը պնդում էին, որ տուն չեն գնա այնքան ժամանակ, մինչև չլինի կոնկրետ ինֆորմացիա գերեվարված տղաների մասին։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտարարեց, որ վաղը կհանդիպի Կարմիր խաչի, ՊՆ ներկայացուցիչների հետ, ապա կհանդիպի հարազատների հետ և նրանց կփոխանցի ստացած տեղեկատվությունը։

Նշենք, որ գերիների հարազատները նաև պնդում էին, որ իրենց պահանջը քաղաքական չէ, և որ գործընթացը քաղաքականացնելու ցանկացած փորձ կկանխեն ու թույլ չեն տա։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի մի քանի համայնքների բնակիչներ համացանցում ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութերում ճանաչել էին իրենց հարազատներին: Նրանք բողոքի ակցիա են իրականացրել Շիրակի մարզպետարանում եւ փակել մարզի որոշ ճանապարհահատվածներ՝ պահանջելով հստակ տեղեկություն գերեվարված հարազատների վերաբերյալ։

Back to top button