Նորություններ
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը՝ ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին

Լեռնային Ղարաբաղում շուրջօրյա մոնիթորինգ է իրականացվում, շփման գծի ողջ երկայնքով պահպանվում է հրադադարի ռեժիմը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նա հայտնել է, որ մեկ օրում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել եւս 566 մարդ, խաղաղապահ գործողության ընթացքում ընդհանուր առմամբ վերադարձել է 39.700 փախստական:
Կոնաշենկովը նշել է, որ կատարվում են ականազերծման աշխատանքներ, կիրառվում են նորագույն տեխնիկասարքավորումներ: