Նորություններ

«Հարավային Կովկասի երեք երկրներն էլ կորցնում են իրենց անկախությունը»

Եթե փորձենք սթափ նայել իրականությանն, ապա Հարավային Կովկասի երեք երկրներն էլ կորցնում են իրենց անկախությունը։
Ադրբեջանի խանն իր իշխանությունը փրկելու համար ստիպված էր Թուրքիայի սուլթանին զիջել իր սուվերենությունը, տարածքները ետ բերելու դիմաց։ Միայն դա էր կարող երկրի ներսում ամրապնդել իր լեգիտիմությունը։ Արդյունքում Ադրբեջանը դառավ Թուրքիայի վասալն, իսկ Արցախում ստացավ ռուսական ռազմաբազա, որը դեռ իր խոսքն ասելու է։
Իրանն էլ ի դեմս Ադրբեջանի էկզիստենցիալ վտանգ է ստացել, սա էլ իր հետեւանքները կունենա։ Ինչեւէ, Ադրբեջանը ետդարձի ճանապարհ չունի, վիճակն արդեն գցված է։
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ ամեն ինչ ավելի պարզ է։ Ադրբեջան + Թուրքիա տանդեմը մեր ատամներով չի եւ մնում է հույսը դնել Ռուսաստանի վրա։ Փաստորեն Ադրբեջանն ու Թուրքիան մեզ այլ տարբերակ չեն թողել։
Սակայն Վրաստանի ապագան էլ է մշուշոտ։ Թուրքիան դե ֆակտոր օկուպացրել է Աջարիան, փորձում է Աբխազիայում մրցակցել Ռուսաստանի հետ, երկրի հարավում նույնպես ադրբեջանցիներն ամրապնդվում են եւ ըստ էության Վրաստանին Ադրբեջանի հետ միասին տնտեսական կախվածության մեջ է գցել։ Վրաստանի հույսը, որ կարող են մտնել ՆԱՏՕ, կամ այլ ձեւաչափերում ստանալ Արեւմուտքին ռազմական աջակցությունը, նույնպես հուսադրող չի, թեկուզ նրա համար, որ Սեւ Ծովի բանալիները Թուրքիայի ձեռքերում են։
Այսպիսով, Հարավային Կովկասն աշխարքաղաքական դասավորության իմաստով երկու հարյուր տարով ետ է գնացել ու այն ժամանակվա վիճակում է հայտնվել։

Back to top button