Նորություններ

Ռուս խաղաղապահների դիտակետերն Արցախում ապահովված են ժամանակակից սարքավորումներով

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահները դիտակետերը հագեցրել են ամրաշինական կառույցներով՝ նախատեսված ռազմական անձնակազմը հրազենից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքը շրջանաձև դիտարկում անցկացնելու համար: ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ  այդ նպատակին հասնելու համար դիտակետերի եզրագծերը հագեցվել են ցանցապատ կառույցներով: Այդ շինությունը ապահովում է խաղաղապահների ամբողջական պաշտպանությունը:

Նշվում է, որ դիտակետի ենթակառուցվածքը ներառում է հարմարավետ կեցավայր անձնակազմի բնակության համար, ինչպես նաև առանձնացված է հատված սնվելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Առկա են մշտական էլեկտրաէներգիայով ապահովելու համար համապատասխան սարքավորումներ:

Back to top button