Նորություններ

Արայիկ Հարությունյանի և Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազանգի աղմկահարույց ձայնագրությունը քննության առարկա կդարձվի

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի միջև տեղի ունեցած հեռախոսազանգի ձայնագրությունը քննության առարկա կդարձվի քրեադատավարական ընթացակարգով։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել: Կողմերից մեկը մեզ հետ զրույցում հաստատել էր հեռախոսազանգի իսկությունը, սակայն այլ մանրամասներ չէր հայտնել։

Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ հրապարակված ձայնագրությունը ֆիքսվել է դատախազությունում։ «Այն քննության առարկա կդարձվի քրեադատավարական ընթացակարգով՝ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում»,- նշեց Աբրահամյանը։

Back to top button