Նորություններ

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.30-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Միցուբիշի», «Աուդի», «Ֆորդ», «Նիսան», «Մերսեդես», «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Նիսանի» 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 10.50-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Երևանի Աբովյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԿԻԱ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտա»-ի 30-ամյա վարորդը և «ԿԻԱ»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 23.40-ին, Երևանի Փիրումյան փողոցի և Եղվարդի խճուղու խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ. «Լեքսուսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.05-ին, Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաներ. «ԿԻԱ»-ի 27-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 18.50-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21099», «ՎԱԶ-2121» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099-ի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 12.50-ի սահմաններում, Վանաձորի Թումանյան փողոցում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2107-ի» 63-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Գորիս-Խոտ ճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-21074-120» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը և 64-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կապան-Գորիս ճանապարհի 55-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՄԱՆ» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես-Բենցի» 53-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Դեկտեմբերի 11-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցում «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը. 54-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button