Նորություններ

Մամուլի հաղորդագրություն Բյուրականի աստղադիտարանից

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարան
Մամուլի հաղորդագրություն 11.12.2020

ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵԾ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ

ՄԱՄ №367 ԳԻՏԱԺՈՂՈՎ

«Կրթությունն ու ժառանգությունը աստղագիտության մեջ Մեծ տվյալների դարաշրջանում» խորագիրը կրող ՄԱՄ №367 գիտաժողովը (8-12.12.2020) մոտենում է իր ավարտին։

Համավարակով պայմանավորված՝ ինչպես շատ այլ կարևոր միջոցառումներ, այնպես էլ ՄԱՄ №367 գիտաժողովն անցկացվում է առցանց։

Գիտաժողովին մասնակցում է 653 մասնակից 79 երկրից, որոնցից 5-ը ներկայացնում են Հայաստանը՝ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյան, գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյան, կրտսեր գիտաշխատող Գոռ Միքայելյան, կրտսեր գիտաշխատող Սոնա Ֆարմանյան, Արմինե Փաթաթանյան:

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը՝ «Մեծ տվյալների դերը աստղագիտական կրթության մեջ», և ԲԱ կրտսեր գիտաշխատող Գոռ Միքայելյանը՝ «Հայկական աստղագիտական ժառանգությունը և Մեծ տվյալները»։

Գիտաժողովի փակման նիստը տեղի կունենա վաղը։

Մելինե Ասրյան

 

Back to top button