ՄիջազգայինՆորություններ

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ Բաքվում Էրդողանի հայտարարությունների հետ կապված

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «անընդունելի և միջամտողական» հայտարարությունների համար Թուրքիայի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ։ Արտգործնախարարի օգնականը դեսպանին է փոխանցել Իրանի բողոքը և Թուրքիայի կառավարությունից անհապաղ բացատրություն պահանջել։

Իրանական կողմը ընդգծել է, որ տարածքային պահանջների և ծավալապաշտական կայսրությունների ժամանակներն անցյալում են։ Թուրքիայի դեսպանին «հստակ փոխանցվել է, որ Իրանը իր տարածքային ամբողջականության հարցում որևէ մեկի միջամտությունը թույլ չի տալիս, և ինչպես պատմությունն է վկայում, իր ազգային անվտանգության հարցում չի հապաղում»։

ermenihaber.am

Back to top button
Close