Նորություններ

Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ հերոին է հայտնաբերվել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի 57-ամյա մի բնակիչ թմրամիջոց է ապօրինի պահում և օգտագործում:

Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո քրեական հետախույզները դեկտեմբերի 2-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց շագանակագույն փոշենման զանգված, նույն գույնի կոշտ զանգված, գդալ և ներարկիչներ։
Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը հերոին է, պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close