Նորություններ

Մանրամասներ՝ Սյունիքում խաղաղապահների մասնակցությամբ ավտովթարից. դեպքի վայր է ժամանել գեներալ Ռուստամ Մուրադովը

Սյունիքի մարզում երեկ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 23։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 221 կմ հատվածում բախվել են Սալիմ Պշկովի վարած КамАЗ մակնիշի եւ Ամին Քոշրոշահիի վարած Tractor Tanker մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետեւանքով էլ Արթուր Գերեեւի վարած КамАЗ-ն էլ հարվածել է Ս․ Պշկովի վարած КамАЗ-ի հետմնամասին։ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի ռազմական ոստիկանության ծառայողները։

Վարորդներից 2-ը եւ հիվադնանոց տեղափոխվածները Արցախում տեղակայված Ռուսաստանի դաշնության խաղաղապահ զորքերի ծառայողներ են, եւ դեպքի վայր է ժամանել նաեւ խաղաղապահ զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Back to top button
Close