Նորություններ

Մերօրյա հերոսներ. Կրտսեր սերժանտ Հարություն Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել մխրճումը մեր դիրք

Արցախի պաշտպանության բանակը շարունակում է պատերազմից հերոսական դրվագներ ներկայացնել:

«Լեյտենանտ Իգոր Վլադիմիրի Պողոսյանը մասնակցել է, համառորեն կռվել հակառակորդի գրոհող ուժերի դեմ, հմտորեն ղեկավարել ենթակա անձնակազմը, եւ պատճառել թշնամուն մարդկային ուժի եւ զինտեխնիկայի կորուստներ: Նույն հատվածում եւ նույն գործողությունների ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Միքայել Գառնիկի Բեգլարյանը, Գուրգեն Արտակի Ղազարյանը, լեյտենանտ Էմին Լավրենտի ՈՒնուսյանը:

Շարքային Քոչար Բորիսի Բարսեղյանը մեծ նվիրումով կատարել է առաջադրված մարտական խնդիրները, գնդացրով ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:

Մայոր Կարեն Հովհաննեսի Աթոյանը հարավային ու հարավ-արեւելյան ուղղություններում հմտորեն ղեկավարել է ենթակա ստորաբաժանումները եւ ոչնչացրել թշնամական կենդանի ուժեր:

Շարքային-պայմանագրային Վահան Սուրիկի Թադեւոսյանը թշնամական կրակի տակ տարհանել է վիրավոր զինծառայողներին:

Կրտսեր սերժանտ Հարություն Ալեքսանի Հարությունյանը ոչնչացրել է թշնամու ուժերին, կասեցրել վերջիններիս մխրճումը մեր դիրք:

Լեյտենանտ Իգիթ Եսային Գեւորգյանը ոչնչացրել է թշնամական շուրջ 4 տասնյակ զինվորականի, խոցել մեկ տանկ, ցուցաբերել խիզախություն եւ հմտորեն ղեկավարել դասակը:

Փառք մեր հերոսներին:

Back to top button
Close