Նորություններ

ՌԴ խաղաղապահների մոբիլ խմբերը բժշկական օգնություն են ցուցաբերել ԼՂ Ասկերանի շրջանում

Ռուսաստանցի խաղաղապահների բժշկական թիմն օրական ավելի քան 20 հիվանդի օգնություն է ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Դաշբուլաղ գյուղում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ -ն:

Հատուկ բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր են ստեղծել Լեռնային Ղարաբաղի հեռավոր բնակավայրերում դաշտային աշխատանքի համար:

Թիմերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, ովքեր օգնություն են ցուցաբերում հեռավոր գյուղերի և շրջանների բնակչությանը:

Տեղի բնակիչների դիմումները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական օգնության ապահովման հետ:

Մոբիլ խմբերն ապահովված են ժամանակակից բժշկական սարքավորումներով և հնարավորություն ունեն տեղում ախտորոշել հիվանդությունները:

Back to top button
Close