Նորություններ

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդն ԱՄՆ կառավարությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատել է Արցախի անկախության ճանաչումն ու կոչ արել ԱՄՆ կառավարությանը հետևել այդ քայլին:

Քաղաքային խորհուրդը նման բովանդակությամբ բանաձև է ընդունել, որի հեղինակը քաղաքային խորհրդի անդամ Պաուլ Գրիգորյանն է:

2018 թ-ին Գրիգորյանի դիմումի համաձայն քաղաքային խորհուրդը քաղաքում «Արցախի օր» էր սահմանել և կրկին, այդպիսով, կոչով դիմել միջազգային հանրությանն Արցախի անկախությունը ճանաչելու որպես ազատ, անկախ պետություն:

Լոս Անջելես քաղաքը բարեկամական հարաբերություններ է հաստատել Շուշի քաղաքի հետ:

Back to top button
Close