Նորություններ

Հունաստանի ԱԳՆ. Ավելի ու ավելի շատ երկրներ են աստիճանաբար բախվում թուրքական ագրեսիային

Ավելի ու ավելի շատ երկրներ են աստիճանաբար բախվում թուրքական ագրեսիային: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, հաղորդում է Kathimerini-ին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան սկսել են Թուրքիան դիտարկել որպես ՆԱՏՕ-ի դաշինքի համար խնդրի: «Մյուս երկրները դեռեւս չեն ըմբռնել [խնդրի] ամբողջական մասշտաբները: Արդյունքում, նրանք ուշացումով են արձագանքում Թուրքիայի սադրանքներին եւ ագրեսիվությանը»,- ասել է նա՝ հավելելով, որ «այժմ ավելի ու ավելի շատ երկրներ են հասկանում դեպքերը այնպես, ինչպես մենք ենք հասկանում»: «Որտեղ խնդիր կա, այնտեղ Թուրքիան է»,- ասել է Դենդիասը:

Back to top button
Close