Նորություններ

Վանաձորում թալանել են տեղի հայտնի ՍՊԸ-ներից մեկի գործադիր տնօրենի բնակարանը. հափշտակել են խոշոր չափի գումար և մոտ 50 կտոր ոսկյա զարդեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ավագ քննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 9-ին Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով:

Այդ օրը՝ ժամը 19:40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի ոստիկանութան Տարոնի բաժին է դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ, 39-ամյա Սասուն Գոգչյանը, ով հայտնել է, որ իրենց բնակարանի պատուհանից անհայտ անձը կամ անձինք մտել են տուն և այնտեղից հափշտակել գումար և մեծ քանակի ոսկյա զարդեր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ Ս. Գոգչյանը հայտնել է, որ 1,5 ժամվա ընթացքում իր բնակարանի երկրորդ հարկի ննջասենյակի պատուհանը լինգով բացել են, մտել ներս և այնտեղից հափշտակել 500 հազար դրամ և մոտ 50 կտոր տարբեր չափսի ոսկյա զարդեր:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Գոգչյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ֆամմա Ֆուդ» ՍՊԸ-ում գործադիր տնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close