Նորություններ

ՍԴ-ն մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի հարցով ԱԺ խորհրդի դիմումը

Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին և կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում»,- ասաց նա։

Back to top button
Close