Նորություններ

Հայտնի է դարձել Ստամբուլում ռուսական НТВ-ի աշխատակիցների ձերբակալության պատճառըՀայտնի է դարձել Ստամբուլում ռուսական НТВ-ի աշխատակիցների ձերբակալության պատճառը

Օրեր առաջ Ստամբուլում ձերբակալվել էին ռուսական «НТВ» հեռուստաընկերության աշխատակիցները, ինչից հետո հեռուստաընկերության հետ նրանց կապը ընդհատվել էր։

«НТВ-ի «Центральное телевидение» ծրագրի լրագրող Ալեքսեյ Պետրոշկուն և օպերատոր Իվան Մալիշկինը դեկտեմբերի 3-ից Ստամբուլից դադարեցին կապի դուրս գալ։ Նրանց հետ վերջին լիարժեք կոնտակտը եղել է հինգշաբթի ժամը 12։22-ին, որի ընթացքում հայտնել են, որ իրենց ձերբակալել են և տանում են անհայտ ուղղությամբ», — ասված էր ՌԴ ԱԳՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղադրված հայտարարության մեջ։

Նշվում էր նաև, որ Անկարայում ՌԴ դեսպանատունը և Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոսարանը մշտական կապի մեջ են թուրքական իշխանությունների հետ՝ փորձելով պարզել լրագրողների ձերբակալման հնարավոր պատճառները և գտնվելու վայրը։

Ուրբաթ երեկոյան Ստամբուլի ղեկավարությունը հաստատեց, որ Ռուսաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են ԱԹՍ-ների արտադրամասի տարածքում չթույլատրված նկարահանումներ իրականացնելու պատճառով։ Լրագրողների ձերբակալության ժամկետը սահմանվել է 3 օր։ Նրանց կարող են լրտեսության մեղադրանք առաջադրել։ Ըստ հայտարարության՝ դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ գործն արդեն դատարան է ուղարկվել, սակայն թուրքական դատարանը դեռևս այն վարույթ չի ընդունել։

Թուրքիայի ԱԳՆ-ին հղում կատարող ռուսական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ «НТВ»-ի աշխատակիցները ձերբակալվել են այն շրջանում, որտեղ «Baykar Savunma» ռազմական անօդաչուներ են արտադրվում։ Այդ տարածքում լուսա-տեսանկարահանումները արգելված են։

Back to top button
Close