Նորություններ

Իշխանության անցումը պետք է իրականանա սահմանադրական ճանապարհով. Շիրակի մարզպետ

«Բնակֆոնդի այն քանակը, որը վնասվել էր կամ դարձել էր ոչ պիտանի, և այն քանակը, որը կառուցապատվել է այս ընթացքում, իրենք հավասար են: Այսինքն, եթե քաղաքաշինական առումով նայենք շատ պարզ թվերով, դա իրականացվել է: Բայց մենք փաստացի ունենք անօթևանության բավականին զգալի թիվ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Նրա խոսքերով՝ սպասումները, որոնք կային 2019 թվականին՝ 2020 թվականի համար, չեն արդարացել: Արդյունքում ամեն ինչ սկսելու են ոչ այն կետից, որի մասին կարող էին խոսել նախորդ տարի այս օրը:

Անդրադառնալով հարցադրմանը, թե որպես Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, ինչպե՞ս է վերաբերվում վարչապետի հրաժարականի պահանջներին, Տիգրան Պետրոսյանը նշել է.

«Իշխանության անցումն, ըստ էության, սահմանադրական ճանապարհով պիտի իրականանա, ինչպես որ իրականացել է: Հակառակ բոլոր ճանապարհները բերելու են այն կետին, այն ցիկլին, որից մենք կարող ենք պարզապես դուրս չգալ»:

Հարցադրմանը, թե դիտարկո՞ւմ է իր հրաժարականի հարցը, Շիրակի մարզպետը նշել է.

«Ես այս պահին նաև նպատակահարմարությունը՝ գործառույթները իրականացնելու, տեսնում եմ կայունության ապահովման և հաջորդ որևէ մարզպետի համար շատ ավելի լավ մեկնարկային պայմաններ ապահովելու հնարավորության մեջ»:

Back to top button