Նորություններ

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988թ Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հանրապետության նախագահին ուղեկցել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:
Back to top button
Close