Նորություններ

Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած անակնկալ այցից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անակնկալ այցով այսօր ժամանել է Գյումրի: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ անվտանգության խիստ միջոցառումներ էին ձեռնարկված:

Նախ մատուցվեց պատարագ, ապա Փաշինյանը ծաղկեպսակ դրեց անմեղ զոհերի հուշակոթողի մոտ եւ արագ հեռացավ:

Մի քանի գյումրեցի կարողացան մոտենալ նրան: Եթե սովորաբար մարդիկ Ամենափրկչի բակ հավաքվում էին պաշտոնատար անձանց նամակներ փոխանցելու համար, այս անգամ վարչապետին մոտեցած քաղաքացիները նրան հորդորում էին հրաժարական չտալ եւ չհեռանալ: Փաշինյանը չպատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

Back to top button
Close