Նորություններ

Ռուս խաղաղապահների շարժական բժշկական խմբերը սկսել են բուժել ԼՂ բնակիչներին

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռուս խաղաղապահները ստեղծել են բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր՝ Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար: Այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը։

«Բժշկական խմբերում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, որոնք հեռավոր գյուղերում և մարզերում օգնություն են ցուցաբերում տեղի բնակչությանը: Տեղի բնակիչները բժիշկներին են դիմում՝ հիմնականում կապված տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման հետ, ինչպես նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար», – նշված է հաղորդագրությունում:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Գերատեսչությունը հիշեցնում է, որ ավելի վաղ հատուկ նշանակության բժշկական ջոկատի ստորաբաժանումներն Իլ -76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Խաբարովսկի օդանավակայանից տեղափոխվել էին Երևան, այնտեղից էլ՝ Ստեփանակերտ։


Back to top button