Նորություններ

ՃՏՊ Գյումրի քաղաքում․ կան տուժածներ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 21։56-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սայաթ-Նովա փողոցի թիվ 9ա շենքի մոտակայքում բախվել են «Infiniti» (վարորդ` Նիկոլայ Խ․, ծնված 1985 թ.), «Volkswagen Golf» (վարորդ՝ Սերյոժա Գ․, ծնված 1998 թ.) և «Mercedes — Benz C» (վարորդ՝ Արթուր Հ․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև բախվել են կա­յա­նված «Nissan Teana» (վարորդ՝ Հրաչ Ո․, ծնված 1973 թ.), «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1996 թ.), «Mercedes — Benz C» (վարորդ՝ Կարապետ Բ․, ծնված 1991 թ.) և «Mercedes — Benz E» (վարորդ՝ Գուրգեն Բ․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաներին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի վարոր­դը, ուղևոր Արմեն Բ․-ն (ծնված 1998 թ.) և «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Սերյոժա Գ․-ի և Արմեն Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նիկոլայ Խ․-ինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Back to top button
Close