ՆորություններՍպորտ

Բարսելոնան իմ երազանքի ակումբն է. Սևիկյան

Լա Լիգայի 12-րդ տուրում «Լեւանտեն» սեփական հարկի տակ հաղթեց «Խետաֆեին» (3-0): Հայազգի 19-ամյա ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանն իր նորամուտը նշեց Վալենսիան ներկայացնող թիմում՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին:

Դեկտեմբերի 13-ին, Երևանի ժամանակով կեսգիշերին, «Լևանտեն» Լա Լիգայի 13-րդ տուրի շրջնակում կհանդիպի «Բարսելոնային»։ Սևիկյանն իր կարծիքն է հայտնել կատալոնական ակումբի վերաբերյալ․

«Բարսելոնան իմ երազանքի ակումբն է: Ես դա երբեք չեմ թաքցրել ու չեմ էլ թաքցնի: «Կամպ Նոուում» խաղալն անհավանական փորձ է, առանձնահատուկ զգացողություն: Տեսնենք, թե ինչ է տեղի կունենա հաջորդ շաբաթ: Հուսով եմ՝ միայն լավագույնը»,- ասել է Սևիկյանը Sport24-ին տված հարցազրույցի ժամանակ:

Սևիկյանը «Լոկոմոտիվի» սան է, նա խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում (Մ 15, Մ 16, Մ 17, Մ 18, Մ 19, Մ 20):

armsport.am

Back to top button
Close