Նորություններ

ՃՏՊ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:45-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակի լեռնանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչիկ Մ․, ծնված 1990 թ.) բախվել է ճանապարհի արգելապատնեշին և մոտ 35 մ գլորվել հարակից ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևոր Հերմինե Զ․-ն (ծնված 1958 թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Նազիկ Ս․-ին (ծնված 1966 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածներիի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Back to top button
Close