Նորություններ

«Առավոտվանից Երևանից դուրս եմ, ոչ մի կապ ունենալ չեմ կարող». Արծրուն Հովհաննիսյանը՝ «Mediaport»-ի տեղեկության մասին. 168.am

«Mediaport» տելեգրամյան ալիքը գրել էր, թե լուրեր են ստացվում, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտներին ոստիկանական համազգեստներ են բաժանում՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդի դեմ փողոց հանելու համար, և որ գործընթացը համակարգում է Արծրուն Հովհաննիսյանը։

Mediaport-ը հավելել էր, որ լրացուցիչ մանրամասներ կհայտնի՝ ճշտելով լուրերը։

168.am-ը փորձել է Արծրուն Հովհաննիսյանից պարզաբանում ստանալ նշված տեղեկության առնչությամբ:

Նա  հայտնել է, որ գտնվում է քաղաքից դուրս:

«Առավոտվանից ես Երևանում չեմ գտնվում և այս պահին էլ քաղաքից դուրս եմ: Ես ոչ մի կապ չեմ կարող  ունենալ և չունեմ նման երևույթների հետ»,- նշել է Հովհաննիսյանը:

Back to top button
Close