Նորություններ

«Մենք կարող ենք քննարկել միայն Նիկոլի հեռացման օրն ու ժամը, և խոստանանք, որ ժողովուրդն իր հետ ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնելու». Սաղաթելյան

«Մենք մինչև երեքշաբթի օրը ժ.12:00-ն ժամանակ ենք տալիս, որպեսզի Նիկոլն իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի ու որոշում կայացնի, հրաժարական տա ու հեռանա»,- կառավարական առանձնատան մոտ հայտարարեց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք որևէ պայմանավորվածություն, պայման չենք կարող ունենալ, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա ու վերջ: Մենք կարող ենք քննարկել միայն Նիկոլի հեռացման օրն ու ժամը և խոստանանք, որ ժողովուրդն իր հետ ֆիզիկական հաշվեհարդար չի տեսնելու: Եթե մինչև երեքշաբթի ժ.12:00-ը Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով դիմելու ենք անհնազանդության բողոքի ակցիաների. եթե չհեռացավ, կհեռացնենք եւ վերջ»,-նշեց Սաղաթելյանը:

Back to top button
Close