ՄիջազգայինՆորություններ

5450 նոր դեպք. կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5450 դեպք, մահացել՝ 37 հիվանդ: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 158 154: Այս մասին տեղեկացնում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:

Մեկ օրում ապաքինվել է 2306 մարդ, առողջացածների ընդհանուր քանակը կազմել է 129 210: Կարանտինային ռեժիմում է 1325 մարդ, հատուկ վերահսկողության ներքո է 6768 մարդ: Կովիդ-հյուրանոցներում է գտնվում 4067 մարդ:

Կորոնավիրուսից երկրում 1462 մահ է արձանագրվել:

aliq.ge

Back to top button
Close