Նորություններ

«Հայրենիքի փրկության շարժումը» համազգային հանրահավաք է հրավիրել. ՈՒՂԻՂ

Ազատության հրապարակում 16 ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք ստեղծել են «Հայրենիքի փրկության շարժում», հանրահավաք են հրավիրել:

Նշենք, որ ավելի վաղ նրանք հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշվում էր. «2020թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային մեծ հանրահավաքին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կներկայացնի նոր կառավարության առաջնահերթ գործողությունները եւ հակաճգնաժամային քայլերը:

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայրենիքի փրկության շարժմանը յուրաքանչյուրիդ մասնակցությունն անհրաժեշտություն է»:

Հիշեցնենք, որ ըստ «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարության, Վազգեն Մանուկյանը կլինի ժամանակավոր վարչապետ, մեկ տարի անց տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը՝ չի մասնակցի:

news.am

Back to top button
Close