Նորություններ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությունը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողություն:  Այս մասին  տեղեկացանք Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի «Ֆեյսբուք»-ի էջից,  նվիրատվության արարողությանը ներկա է եղել նաև պետնախարարը:

200 հազ. դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը:

Պետական նախարարը շնորհակալական խոսք է փոխանցել կարևոր աջակցության համար՝ շեշտելով ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ռեանոմոբիլների կենսական նշանակությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման հարցում:

Back to top button
Close