Նորություններ

«Ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման գործընթացում կա առաջընթաց». Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմել է  ժողովրդին: Նա տեղեկացրել է, թե ինչ է արվել բանակի համար 2,5 տարվա ընթացքում և պատասխանել անարդյունավետ զենք ձեռք բերելու մեղադրանքներին: «Այս ընթացքում կառավարությունը ստիպված էր ձեռք բերել այն, ինչը նախկին իշխանությունները չէին գնել նախորդ 20 տարում»,-նշել է նա:

Փաշինյանը հերքել էտեղեկությունն այն մասին, որ պատերազմի երրորդ օրը դադարեցրել է զորահավաքը:

«Պատերազմը տանուլ տվեցինք նաեւ այն պատճառով, որ էլիտայի ճնշող մեծամասնությունը, որն այժմ քաղաքական ակտիվություն է ցուցաբերում, վերջին 20 տարվա ընթացքում ոչ մի բան չի ձեռնարկել, բացի անձնական հարստացումից»,-ավելացրել է Փաշինյանը:

Ըստ նրա՝ վարկած կա, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պետական ​​շենքերի վրա հարձակման նպատակը կառավարության անդամների ֆիզիկական ոչնչացումն է եղել:

Փաշինյանը խոսել է նաեւ ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման գործընթացի մասին՝ ընդգծելով, որ կա առաջընթաց: «Մի փոքր էլ համբերություն և կլինեն կոնկրետ արդյունքներ»,-ասել է վարչապետը:

«Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է մարտադաշտի տարբեր հատվածներից դուրս բերել զոհվածների շուրջ 600 մարմին: Ընթացքի մեջ է մարմինների նույնականացման գործընթացը: Ցավոք, մեծ թվով մարմիններ շատ դժվար է ճանաչել և նույնականացնել: Դրանք, ամենայն հավանականությամբ, անհայտ կորած զինվորականների մարմիններն են»,-հայտնել է Փաշինյանը:

Back to top button
Close