Վիճաբանություն և դանակահարություն Երևանում. 24 և 25-ամյա եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորութամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչներ, 25-ամյա Վիկտոր Գևորգյանը և 24-ամյա Սամվել Գևորգյանը:
Հիվանդանոցում Վ. Գևորգյանը բժիշկներին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Գրիբոյեդովի փողոցում, իբրև թե անգուշաբար նստել է երկաթի վրա:
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 47 հասցեի դիմաց անհայտ անձը վիճաբանել է Վ. և Ս. Գևորգյանների հետ և այդ ժամանակ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել նշված անձանց:
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությսն Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ անհայտ անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. և Ս. Գևորգյանները հարազատ եղբայրներ են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: