Նորություններ

Լոս Անջելեսում հայտնաբերվել է ևս մեկ առեղծվածային օբյեկտ

Լոս Անջելեսից 170 մղոն հյուսիս-արևելք հայտնվել է մեկ այլ առեղծվածային օբյեկտ: Առաջին անբացատրելի մոնոլիտը հայտնվել էր Յուտա նահանգի անապատային տարածքում: Այն պատահաբար հայտնաբերել էր ուղղաթիռի անձնակազմը: 11 ոտնաչափ բարձրությամբ, եռակողմ, արծաթե մետաղական մոնոլիտ կառուցվածքը գտնվում է ժայռի մեջ: Դրա ծագման մասին տարբեր տեսակետներ կան: Կարծիք կա, որ այն թողել են այլմոլորակայինները, մյուսներն էլ կարծում են, որ դա արվեստի ինստալյացիա է: Հայտնաբերվելուց ինը օր անց մոնոլիտ օբյեկտը անհետացել էր, ինչն ավելի է ավելացնում դրա առեղծվածությունը:

Մի քանի օր անց ինտրիգը շարունակվեց, երբ նմանատիպ օբյեկտ հայտնաբերվեց Ռումինիայի Պյատրա Նյամց քաղաքում: Այժմ Կալիֆոռնիայում հայտնվել է մեկ այլ նմանատիպ մոնոլիտ: ԱՄՆ-ի հայտնագործությունների միջև միակ տարբերությունն այն է, որ Կալիֆոռնիայի օբյեկտը գետնին ամրացված չէր: Մոնոլիտների հեղինակի ինքնությունն անհայտ է:

1lurer.am

Back to top button