Նորություններ

Եթե Արցախ չունենք, արդյո՞ք երկիր ունենք. հացադուլ Շիրակի մարզպետարանի դիմաց՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Շիրակի մարզպետարանի դիմացի մայթին՝ անմիջապես թիվ 2 դպրոցի հարևանությամբ, հացադուլ են սկսել հիշյալ դպրոցի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը և Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի նախկին ղեկավար Տիգրան Չամաքյանը: Նրանք պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի՝ ստորագրված հայտարարությունից հետո:

Այցելուների պակաս չկա, ասում են հացադուլավորները: Ընկերներից, համախոհներից զատ այցելում են նաև քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիներ: Նրանց հետո զրույցը դժվարությամբ է ստացվում, ասում է Հովհաննես Պետրոսյանը:

Անժամկետ հացադուլ հայտարարելու որոշմամբ ցանկանում են բոլորի ուշադրությունը հրավիրել կատարվածին: «Զինվորին ու հրամանատարին հարվածել են թիկունքից՝ այդ հայտարարությամբ»,- ասում է Տիգրան Չամաքյանը, ով պատերազմի օրերին եղել է Եղնիկներում: Զինվորն իր տեղում էր, հրամանատարը նույնպես, պնդում է նա: Բայց կար անկազմակերպ վիճակ, որի պատասխանատուներն են ռազմաքաղաքական ղեկավարությունը, ընդգծում է հացադուլավորը:

Երկու հացադուլավորներն էլ նշում են՝ շարունակելու են հացադուլն այնքան, ինչքան կների առողջությունը: Առայժմ իրենց լավ են զգում, բժիշկների հսկողության տակ են:

Back to top button
Close