Նորություններ

«Կխոսենք հաջորդ շաբաթ». Վիտալի Բալասանյանի գրառումը

Արցախի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ. Ինչպես նշել էի երեկվա գրառմանս մեջ, Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan այսօրվանից շարունակելու եմ իրականացնել պետականաշինությանն իմ մասնակցությունը՝ արդեն որպես ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:

Կարծում եմ, որ առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխաններին, իրավամբ, սպասում է մեր հանրությունը: Հանրությանը հուզող բոլոր հարցերի պատասխանների, ինչպես նաև հայկական մեծ վերափոխման հետագա աշխատանքի մասին կխոսենք հաջորդ շաբաթ՝ իմ կողմից հրավիրվող մամուլի ասուլիսի ընթացքում:

Սիրով՝ ձեր գեներալ Վիտալի Բալասանյան»:

Back to top button