Նորություններ

«Իմ հայտնի կարմիր բաճկոնը վաճառվել է 2700 դոլարով. գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու գործին». Ա. Լապշին

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բարեկամներ, ես ուզում եմ ասել, որ իմ հայտնի կարմիր բաճկոնը, որով ես նախագահ Ալիևի անձնական ինքնաթիռով 2017թ.-ի փետրվարի 7-ին Մինսկից Բաքու էի թռչում, վաճառվել է 2700 ԱՄՆ դոլարով:

Այս ամբողջ ընթացքում բաճկոնը պահվում էր վակուումային տոպրակի մեջ. դրանից հետո այն երբեք չի լվացվել և պահում է այն թիկնաթոռի հոտը, որտեղ մեկ անգամ չէ, որ նստել են Ադրբեջանի ղեկավարը, նրա ընտանիքի անդամները և այդ ռեժիմի կառավարության մյուս բարձրաստիճան անձինք:

Գումարը կուղղվի վիրավոր հայ զինվորներին օգնելու գործին, և բառացիորեն վաղը մենք այդ գումարը կբաժանենք Երևանի հիվանդանոցներում՝ շուրջ 15-20 տղայի: Սա այն փոքր բանն է, ինչ ես կարող եմ անել»:

Back to top button
Close