Նորություններ

Անթույլատրելի է Նիկոլ Փաշինյանի կողմից դատավորների հետ կոնկրետ քրգործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների անցկացումը. ՓՊ

Անթույլատրելի է Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների, մասնավորապես՝ դատավորների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությունների կամ քննարկումների անցկացումը:

Այս մասին ասվում է ՀՀ Փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ: «Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ` Պալատ) խորհուրդն, մասնակցությամբ Պալատի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանի, խորհրդի անդամներ՝ Կարապետ Աղաջանյանի, Մելանյա Առուստամյանի, Սեդրակ Ասատրյանի, Սիմոն Բաբայանի, Տիգրան Խուրշուդյանի, Հարություն Հարությունյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հրանտ Անանյանի և Արմեն Ֆերոյանի,

01.12.2020թ․ հրատապ նիստ է անցկացրել և որոշել է՝

– Դատապարտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից արդարադատության իրականացմանն ուղղված միջամտությունը:

Back to top button
Close